Ստորև կարող եք ծանոթանալ
BUG BOUNT-ի Գաղտնիության պահպանման համաձայնագրին։

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Գաղտնիության պահպանման մասին

ք.Երևան «30» մայիսի, 2022թ.


«Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ, (այսուհետ՝ «Ընկերություն»), ի դեմս տնօրեն՝ Շ․Հարությունյանի, ով գործում է Կանոնադրության հիման վրա, մի կողմից, և ____________ (_______________________), (այսուհետ՝ «Կողմ») մյուս կողմից, միասին հիշատակման դեպքում «Կողմեր» կնքեցին սույն պայմանագիրը, (այսուհետ՝ նաև Պայմանագիր) հետևյալի մասին.

1. Պայմանագրի առարկան
1.1. Համաձայն Պայմանագրի պայմանների Կատարողը նյութական պատասխանատվություն է կրում Պատվիրատուի հետ հարաբերությունների ընթացքում իրեն հայտնի դարձած գաղտնի տեղեկությունների, դրանց պահպանման, առանց Պատվիրատուի համաձայնության երրորդ անձանց հայտնի դարձնելու կամ ցանկացած այլ կերպ հրապարակայնեցման Պատվիրատուին նյութական վնաս պատճառելու համար՝ Պայմանագրով սահմանված չափով և կարգով:
1.2. Սույն պայմանագրի 1.1. կետում նշված գաղտնի տեղեկությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում Պատվիրատուի դրամական մուտքերը, Կատարողին վստահված` Պատվիրատուի սեփականություն հանդիսացող (Պատվիրատուի հաշվեկշռում հաշվառված) գույքը, Պատվիրատուի կողմից գաղտնի համարվող տեղեկությունները, Պատվիրատուի հաճախորդների անձնական և դրամական միջոցների վերաբերյալ տեղեկությունները, Պատվիրատուի, Պատվիրատուի հետ փոխկապակցված ընկերությունների (այսուհետ՝ Ընկերություններ) վերաբերյալ Կատարողին հայտնի դարձած տեղեկություններ որոնք վերաբերում են այդ ընկերությունների բաժնետերերին, հաճախորդներին, գործընկերներին, ղեկավարներին և աշխատակիցներին վերաբերող անձնական, առևտրային, բանկային, մասնագիտական, գործարար, գույքային սեփականության, ծրագրային ապահովման, համակարգերի, տվյալների պահոցների, կառուցվածի և ՏՏ ենթակառուցվածի մաս կազմող ցանկացած տեղեկություն և այլ գաղտնիք հանդիսացող և/կամ պարունակող բոլոր տեսակի տեղեկություններին, ընկերության կողմից Կողմին ցանկացած եղանակով ( ձայնասկավառակներ, տեսաերիզներ, նյութական կրիչներ, ինչպես նաև հիշողություն պարունակող այլ տեսակի սարքավորումներ և/կամ էլեկտրոնային փոստով ստացված այլ տեղեկություններ) հայտնած ցանկացած տեղեկատվություն (այսուհետ՝ Գաղտնի տեղեկություններ)՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
1.3. Կողմը, սույն պայմանագրի կնքման պահից սկսած ցանկացած իրավահարաբերության շրջանակներում, պարտավորվում են զերծ մնալ հանրային հարթակներում Ընկերության մոտեցմանը հակասող գրավոր կամ բանավոր կարծիք և/կամ մեկնաբանություն և/կամ հաղորդագրություն և այլն հրապարակելուց։ Սույն կետի իմաստով գրավոր կամ բանավոր ցանկացած հրապարակում անհապաղ քննարկվում է Ընկերության հետ և հաստատվում Ընկերության իրավասու աշխատակցի կողմից։
1.4. Կատարողը պարտավորվում է ինչպես աշխատանքային կամ պայմանագրային պարտականությունների իրականացման ընթացքում, այնպես էլ դրանից հետո 5 (հինգ) տարվա ընթացքում որևէ կերպ չբացահայտել կամ չօգտագործել Գաղտնի տեղեկությունները՝ առանց Պատվիրատուի և/կամ Ընկերությունների գրավոր համաձայնության:
1.4. Կատարողը Պայմանագրով պարտավորվում է առանց Ընկերության կամ Ընկերությունների համաձայնության Ընկերության գտնվելու վայրից, այդ թվում՝ Ընկերության գլխամասային գրասենյակից դուրս գտնվող Ընկերության կողմից շահագործվող տարածքներից որևէ կերպ և ցանկացած եղանակով դուրս չբերել Գաղտնի տեղեկությունները։
1.5. Կողմը գիտակցում է, որ Գաղտնի տեղեկատվությունը, հանդիսանում է Ընկերության բացառիկ սեփականությունը: Կողմը իրեն փոխանցված գաղտնի տեղեկատվության նկատմամբ ձեռք չի բերում որևէ իրավունք:

2. Ընկերության և Կողմի գործունեությունը
2.1. Կատարողի կողմից Պատվիրատուի հետ կապված գործունեությունը կարող է իրականացվել ծառայությունների մատուցման, աշխատանքային պայմանագրով, քաղաքացիաիրավական այլ պայմանագրով և օրենքով չարգելած այլ ձևերով:
2.2. Պատվիրատուն պարտավոր է ստեղծել Կատարողի գործունեության առնչությամբ հնարավոր վնասների կանխումն ապահովող պայմաններ:
2.3. Այն դեպքում, երբ Կողմը պետք է Գաղտնի տեղեկատվությունը բացահայտի պետական մարմինների կամ դատարանի առջև, ապա նա պարտավոր է նման անհրաժեշտություն առաջանալուց անմիջապես հետո և տեղեկատվությունը բացահայտելուց առաջ տեղեկացնի Ընկերությանը, որպեսզի վերջինս ձեռնարկի տեղեկատվության գաղտնիությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումներ։ Եթե Կողմը չի կատարել սույն կետում նշված պարտավորությունները, ապա իրավունք չունի բացահայտել գաղտնի տեղեկատվությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ Կողմը գաղտնի տեղեկատվությունը բացահայտելու պարտականությունը կրում է օրենքով կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից իր վրա դրված իրավաչափ պարտավորությամբ։

3. Կատարողի պատասխանատվությունը
3.1. Կատարողը կրում է նյութական պատասխանատվություն Ընկերության հետ հարաբերությունների ընթացքում իրեն հանձնված նյութական արժեքների համար և պարտավոր է հատուցել Պատվիրատուին պատճառված վնասը: Կատարողը պարտավորվում է լրիվ ծավալով հատուցել իր կողմից պատճառված վնասը, որն իր մեջ ներառում է իրական վնասը և միանվագ տուգանքը։
3.2. Կատարողը կրում է նյութական պատասխանատվություն Պատվիրատուի ոչ նյութական արժեքների և Պատվիրատուի Գաղտնի տեղեկությունների բացահայտման համար և պարտավոր է հատուցել Պատվիրատուին պատճառված վնասը:
3.3. Ցանկացած Գաղտնի տեղեկատվության ցանկացած կերպ բացահայտման համար Պատվիրատուն իրավունք է վերապահում պահանջել խախտում իրականացրած գործող կամ հարաբերությունները խզած Կողմից փոխհատուցել կրած վնասի գումարը և/կամ պահանջել միանվագ տուգանքի վճարում՝ 20,000,000 (քսան միլիոն) ՀՀ դրամի չափով։

4. Վնասի հատուցումը
4.1. Եթե Ընկերությունն ունի Կողմին գումար վճարելու պարտականություն, ապա եթե Կատարողի կողմից հատուցման ենթակա վնասի չափը չի գերազանցում վճարման ենթակա գումարը, ապա Պատվիրատուն իրավունք ունի կատարելու վճարման ենթակա գումարից պահումներ՝ վնասը հայտնաբերվելու օրվանից ոչ ուշ քան մեկ ամսվա ընթացքում պահումներ կատարելու մասին համապատասխան իրավական ակտ ընդունելով, որի կապակցությամբ, սույն Պայմանագիրը ստորագրելով, Կատարողը տալիս է իր համաձայնությունը: Ընդ որում, վճարման ենթակա գումարից պահումների ամսական ընդհանուր չափը չի կարող գերազանցել Կատարողի վճարման ենթակա գումարի չափը:
4.2. Եթե Կատարողի կողմից հատուցման ենթակա վնասի չափը գերազանցում է նրան վճարման ենթակա գումարը, ապա հատուցումն իրականացվում է Կատարողի կողմից ամբողջությամբ: Ընդ որում, հատուցումն ամբողջությամբ Կատարողի կողմից չվճարվելու դեպքում, Պատվիրատուն իրավունք ունի վնասի գումարը բռնագանձել դատական կարգով:

5. Եզրափակիչ պայմաններ
5.1. Պայմանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է Պայմանագրի և այլ պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում: Վնասի առկայության դեպքում, Պայմանագիրը գործում է մինչև Կատարողի կողմից վնասը Պայմանագրի պայմաններին համապատասխան լրիվ ծավալով հատուցելու պարտավորության կատարման ավարտը՝ անկախ Պայմանագրի ժամկետի ավարտից:
5.2. Պայմանագրի ցանկացած փոփոխություն կամ լրացում վավեր է, եթե կնքված է գրավոր ձևով:
5.3. Պայմանագրի նկատմամբ, ներառյալ՝ Կողմերի իրավունքների և պարտականությունների բովանդակության, մեկնաբանման, կատարման, չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքների, դադարման և դրա հետևանքների, պայմանագրից ծագող՝ պահանջի զիջման և պարտքի փոխանցման առնչությամբ, կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ իրավական ակտերը:
5.4. Պայմանագրի կապակցությամբ ծագող բոլոր վեճերը, տարաձայնություններն և պահանջները ենթակա են կարգավորման՝ Կողմերի միջև բանակցությունների ճանապարհով, իսկ դրանցում հաջողության չհասնելու դեպքում՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
5.5. Պայմանագրի դրույթները մեկնաբանվում են դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ: Այդպիսին պարզ չլինելու դեպքում պայմանագրի որոշակի դրույթի մեկնաբանությունը որոշվում է՝ Պայմանագրի մյուս պայմանների և Պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Պայմանագրի հոդվածների վերնագրերը կրում են օժանդակող բնույթ և չեն կարող օգտագործվել պայմանագրի պայմանները մեկնաբանելու համար:
5.6. Պայմանագրի առանձին դրույթի կամ վնասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս դրույթների կամ մասերի անվավերության:
5.7. Պայմանագրի դադարումից անմիջապես հետո կամ Ընկերույթան գրավոր պահանջով Կողմը պետք է Ընկերությանը փոխանցի Գաղտնի տեղեկատվություն կազմող Ընկերության կողմից տրամադրված կամ այդ ընթացքում Կողմից կողմից ձեռք բերված բոլոր փաստաթղթերը կամ այլ նյութեր, ինչպես նաև, առկայության դեպքում՝ դրանց բոլոր պատճենները, այդ թվում` Կողմի տիրապետման համակարգչային սկավառակներ։ Ընկերության պահանջով Գաղտնի տեղեկատվությունը կազմող բոլոր այլ փաստաթղթեր կամ այլ նյութեր, Կողմի տիրապետության տակ գտնվող դրանց բոլոր օրինակների, կրկնօրինակների հետ միասին, պետք է ոչնչացվեն կամ վերադարձվեն Ընկերությանը:
5.8. Կողմերից ոչ մեկը պարտավորություն չի ստանձնում Պայմանագրի համաձայն` ձեռք բերել որևէ ապրանք կամ ծառայություններ մյուս կողմից: Պայմանագրի խախտումը չի կարող մեկնաբանվել այնպես, որ նրանք համատեղ ձեռնարկություն կամ գործընկերություն են հաստատել, կամ ստեղծել են Կողմերի միջև տնօրենի և գործակալի հարաբերությունները:
5.9. Պայմանագիրը կնքված է նույնաբովանդակ, հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է Պայմանագրի մեկ օրինակ:
Կողմերի հասցեները և վավերապայմանները

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ

«Գլոբալ շիփփինգ» ՍՊԸ

ք. Երևան, 0051, Հր. Քոչար,

44 շենքի 53 տարածք,

ՀՎՀՀ 00144452

Հ/Հ 15700-31107880100

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Տնօրեն՝ Շ․Հարությունյան



———————————————————

ԿԱՏԱՐՈՂ










———————————————————

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Armenian PDPA
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Ընկերություններ, որոնք ունեցել են
Bug Bounty ծրագիր
Հետադարձ կապ
Հեռ/Email
060 616 616
info@globbing.com
Սպասարկման սրահներ
Երևան, Հր. Քոչար 44/53
Երևան, Մաշտոցի պող. 50
Երևան, Գարեգին Նժդեհ 19/1
Երևան, Մարգարյան 18/5
Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 18
Երևան, Խորենացի 15